Չնայած Հայաստանում երիտասարդությունը ներկայացվում է որպես ապագա, բայց իրականում այն արդեն նվազող ռեսուրս է։
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Վարդան Փաշայանի խոսքով՝ տարեցների թիվը մեր երկրում գնալով ավելանում է, իսկ աշխատող երիտասարդների թիվը՝ քչանում։
Դա նշանակում է, որ երիտասարդների վրա դրված սոցիալական բեռն առաջիկայում ավելանալու է։ Բացասական պատկերի վրա ազդում է հատկապես արտագաղթը։ Արտագաղթողների մեծ մասը կրթված, աշխատունակ, 20-35 տարեկան երիտասարդներ են։ Ցուցանիշները վկայում են, որ երիտասարդությունն իր ապագան չի տեսնում գործող համակարգում։ Նվազող երիտասարդ ռեսուրսի խնդիրն այլևս սոցիալական հարց չէ, այլ ազգային անվտանգության խնդիր։
Խնդրի լուծման ուղղությամբ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջարկը տեսանյութում։
Կարդացեք նաև
«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ»


















































