2026 թվականի նորամուտին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ամանորյա դրոն շոուն կայացել է Ֆասթ բանկի աջակցությամբ։ Կեսգիշերին Հանրապետության հրապարակում Նոր տարին դիմավորած մեր հայրենակիցներն ու մայրաքաղաքի հյուրերն ականատես են եղել տարածաշրջանում ամենամասշտաբային լուսային շոուին, որն իրականացվել է 2026 դրոնների միջոցով։ Տոնական խորհրդանիշներով հեքիաթային շոուն տևել է 12 րոպե՝ ուղեկցվելով համերգային ծրագրով և շքեղ հրավառությամբ։
Ֆասթ բանկը մեծ ոգևորությամբ է աջակցել համահայկական նշանակության իրադարձությանը: Անցնող տարվա բարեգործական, հովանավորչական բազում նախագծերի կողքին Ֆասթ բանկում արժևորում են նաև ուրախ պահերի, միասնական հիշողությունների ստեղծումը։
Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։


















































