Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Ադրբեջանի կողմից պետական հովանավորությամբ իրականացվող «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագրի քարոզչության շրջանակ «Իրևան․ պատմական փաստաթղթերի լեզվով» վերնագրով գրքի շնորհանդես է կազմակերպել Նյու Յորքում ու Վաշինգտոնում։ Այդ մասին գրում է Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը՝ ի շարս ՀՀ-ի դեմ ուղղված զավթողական ծրագրերի մասին այլ նյութերի։
Հրապարակումից պարզ է դառնում, որ գրքի հեղինակ, «պրոֆեսոր» Ֆարիդա Սաֆիևան ամբիոնի վարիչ է Ադրբեջանի պետական համալսարանում։
Այս գիրքը պետական հովանավորությամբ իրականացվող հրատարակչական գործունեության ակնհայտ օրինակ է, և այն Ադրբեջանի վտանգավոր զավթողական օրակարգի ընդամենը մի փոքր մասն է։
Կարդացեք նաև
Պետական հովանավորությամբ իրականացվող այս օրակարգը ամբողջությամբ հակասում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրի տառին և ոգուն։ Բայց սա Երևանում ՀՀ հարկատուների փողերով վարձատրվող Ալիևի փաստաբանների համար անհարմար է տեսնել։



















































