Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ քաղաքացիներն իրենց մաշկի վրա են զգում ամենաթողության մթնոլորտը։ Չկա վստահություն իրավապահ համակարգի նկատմամբ». Գառնիկ Դանիելյան

Մարտ 20,2026 23:45 Share

ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր Խորհրդարանում ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարեց, որ 2025 թվականին 2024-ի համեմատ հանցագործությունների թիվը 3,2 տոկոսով նվազել է։

Մինչդեռ, որոշ տեսակի հանցագործություններ շեշտակի աճել են։ Խոսքը վերաբերում է առանձնապես ծանր հանցագործություններին, սպանություններին, խարդախության դեպքերին։

Վերջին ամիսներին օրը ցերեկով՝ մարդկանց աչքի առաջ, տեղի ունեցած են այնպիսի դաժան սպանություններ, որոնք հիշեցրել են մարտաֆիլմերից դրվագներ։

Նախորդ տարիների համեմատ՝ ավելացել են նաև գրպանահատության դեպքերը, որոնց մի մասը տեղի է ունենում հանրային տրանսպորտում։

Աճի միտում ունեն խարդախության դեպքերը, այդ թվում՝ առցանց տիրույթում։

ՀՀ քաղաքացիներն իրենց մաշկի վրա են զգում ամենաթողության մթնոլորտը։ Չկա վստահություն իրավապահ համակարգի նկատմամբ։

Իհարկե սա վատ միտում է, բայց մեր քաղաքացիները հաճախ նախընտրում են չներկայացնել հանցագործության մասին հաղորդում՝ հենց վստահության պակասից ելնելով։

Իմ օրինակով կարող եմ ասել, որ չնայած երկու անգամ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ավտոմեքենաս թալանելու և այրելու փորձի վերաբերյալ, բայց այդպես էլ ոչինչ չի ձեռնարկվել հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ։ Ի դեպ, ավտոմեքենաներից գողությունները ևս դարձել են սովորական երևույթ։

Ոչինչ չի արվում թմրամիջոցների լայն տարածումը կանխարգելելու ուղղությամբ, այդ թվում՝ անչափահասների շրջանում։ Մինչդեռ, սա ազգային անվտանգության խնդիր է։

Հանցավորության դեմ պայքարը պետք է ներառի դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումներ՝ այդ թվում վերլուծություններ, հետազոտություններ, դասընթացներ դեռահասների շրջանում, կրթական հաստատություններում։

Այլապես, ՆԳՆ-ի ներկայացրածից տպավորություն է ստեղծվում, թե ապրում ենք զուգահեռ իրականություններում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031