Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Ղալումյանը Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը ներկայացրել է ՏԻՄ ոլորտում օրենսդրական աշխատանքների ընթացքը

Ապրիլ 15,2026 13:04 Share

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանն ապրիլի 15-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը:

Հայաստանը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան վավերացրել է 2002 թվականին, մոնիթորինգային այց եղել է 2019 թվականին: Պատվիրակության այցի նպատակն է հետեւել գնահատման առաջարկների իրականացման ընթացքին:

Վահե Ղալումյանը հյուրերին ներկայացրել է ՏԻՄ ոլորտում օրենսդրական աշխատանքների ընթացքը, առաջիկա անելիքները: Հանձնաժողովի նախագահը մանրամասնել է համայնքների միավորման գործընթացը, հետաքրքրվել ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքների խոշորացման հարցում գործընկերների փորձով:

Նշվել է, որ առաջիկայում կքննարկվի «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող փաթեթը, շրջանառության մեջ են նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում առաջարկվող կարգավորումները, որոնք բխում են խարտիայով ստանձնած պարտավորություններից:

Քննարկվել են նաեւ համայնքների հարկային ու ֆինանսական ինքնուրույնությանն առնչվող եւ այլ հարցեր:

Կոնգրեսում ներկայացված է անդամ 46 պետություն, մասնավորապես` 130.000 տեղական ինքնակառավարման մարմին է ներգրավված կոնգրեսի աշխատանքներում: Կառույցը զբաղվում է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի իրականացման ապահովմամբ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930