Մեկնարկել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դատավարությունը:
Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով:
Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ դեռ երեկ են դիմել դատարանին, որ փոխվի Սամվել Կարապետյանի տնային կալանքը։ Ասաց՝ իրենց համար րոպեն էլ կարևոր է, որ Սամվել Կարապետյանն ազատ արձակվի տնային կալանքից, որ կարողանան ԿԸՀ ներկայացվող ցուցակի հետ կապված աշխատանքներն անել:
Փաստաբան Արամ Վարդևանյանը ներկայացնելով իրենց միջնորդությունն ասաց՝ Կարապետյանը հիմա չի կարող մասնակցել ընտրացուցակի կազմմանը: Առաջիկայում համագումարն է կուսակցության, որը պետք է հաստատի ընտրացուցակի առաջին 30 անուններն ու հաջորդականությունը:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ առաջիկայում


















































