Լրահոս
Օրվա լրահոսը

Հնչում է արցախահայերի նկատմամբ ատելության խոսք. Իրազեկ քաղաքացիների միավորումը հաղորդում է ներկայացրել դատախազություն

Ապրիլ 16,2026 14:06 Share

Հաղորդում՝ ենթադրյալ հանցագործության վերաբերյալ
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն՝ համացանցում տարածված տեսանյութերի առնչությամբ, որտեղ առերևույթ հնչում են արցախահայերի նկատմամբ ատելության խոսք, ներառյալ՝ նրանց ՀՀ-ից հեռացնելու հրապարակային կոչեր։

ՀԿ-ի գնահատմամբ՝ ներկայացված արտահայտությունները կարող են պարունակել՝
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված ատելության և թշնամանքի հրահրման հատկանիշներ,
330-րդ հոդվածով նախատեսված բռնության հրապարակային կոչի տարրեր։

Ներկայացված հաղորդմամբ հիմնավորվել է վերը նշված հանցակազմերի առերևույթ առկայությունը տեսանյութերում, դրանով միջնորդել ենք ձեռնարկել անհրաժեշտ գործողությունները՝ տեսանյութում հանդես եկող անձի ինքնությունը պարզելու և ներկայացված հանգամանքների առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով։

Իրազեկ քաղաքացիների միավորում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930