ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը
Լկտիության գագաթնակետն է, երբ երկրի կառավարիչն իրեն չընտրող ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներին անվանում է «շուն ու շանգյալ»։
Նիկոլիզմի «ժողովրդավարության բաստիոնը» նոր բարձունքներ է նվաճում։
Զգալով իրեն սպասվող ֆիասկոն՝ Փաշինյանը նշում է. «Ես չեմ կարա հավատամ, կներեք, հազար ներողություն, եթե ես հիմա ասեմ՝ գիտեք ինչ, կարողա «Ուժեղ Հայաստան»-ը, Հայաստան դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն, Հայաստան դաշինքն ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակումա ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում էդքան շուն ու շանգյալ կա, որ կարա իրանց օգտին քվեարկի»։
Կարդացեք նաև
Հասկանո՞ւմ եք… ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ընդդիմության օգտին քվեարկող ՀՀ քաղաքացիներին բառացի անվանում է «շուն ու շանգյալ»։
Կապիտուլյանտն իր «կիրթ ու կառուցողական գործընկեր» Ալիեւի ճամփով է գնում։
Ալիեւն աշխարհի հայությանն էր ֆաշիստ ու թշնամի անվանում, Նիկոլն ՝ ընդդիմության օգտին քվեարկող քաղաքացիներին՝ «շուն ու շանգյալ»։
Հարյուր հազարավոր քաղաքացիներ հունիսի 7-ին քվեարկելու են ընդդիմության օգտին, դու ո՞վ ես, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ» անվանես։
Ժամանակը բոլորին իր տեղն է դնելու։
Օրը կգա՝ բարին էլ հետը, կտեսնենք, թե ով է «շուն ու շանգյալ»:


















































