Այսօր հերթական անգամ ականատես եղանք ոստիկանության բիրտ ուժի գործադրմանը խաղաղ ցուցարարների նկատմամբ, որը արդեն դարձել է իշխանության համար սովորական վարքագիծ։
Այդ ամենը ուղեկցվում է առանձին քաղաքացիների նկատմամբ հստակ վայրագություններով, որի հետևանքով բերման ենթարկելով արնաշաղաղ ցուցարարների՝ բժշկական օգնություն ցուցաբերելու փոխարեն, այդ թվում՝ Վաղինակ Ղազարյանին, ում ճանաչում եմ որպես զուսպ և հավասարակշիռ մարդ։
Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը և հորդորում՝ իշխանություններին ծառայելու փոխարեն հիշել օրենսդրորեն ամրագրված իրենց առաքելությունը և չմոռանալ առաջին հերթին հայ մարդ մնալու մասին։
Մանե Թանդիլյան
Կարդացեք նաև
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ


















































