Լրահոս
Օրվա լրահոսը

Ղումաշյանը 12-ժամյա անազատության ընթացքում միայն 1 անգամ է կարողացել 2 ամսական երեխային գրկել ու կրծքով կերակրել, այն էլ ձերբակալվելուց 10 ժամ անց. «Կետ 33»

Ապրիլ 20,2026 13:46 Share

36-ամյա Գոհար Ղումաշյանը 12-ժամյա անազատության ընթացքում միայն 1 անգամ է կարողացել 2 ամսական երեխային գրկել ու կրծքով կերակրել, այն էլ ձերբակալվելուց 10 ժամ անց։ Մինչդեռ պետությունը ստանձնել է պարտավորություն կրծքով կերակրումը խրախուսելու, կրծքով կերակրող կանանց և երեխաների իրավունքները պաշտպանելու համար:

Միևնույն ժամանակ, դեպքի վերաբերյալ հանրային ու քաղաքական դաշտում եղել են մի շարք կնոջը որպես մայր նսեմացնող, պիտակավարող, կնոջ կրծքով կերակրումը սեքսուալիզացնող արտահայտություններ, որոնք խստորեն դատապարտելի են։

Առանձնապես դատապարտելի է ԱԺ պատգամավոր, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանի արտահայտությունը․ «Անկախ կրծքերի զբաղվածությունից, եթե քրեորեն պատժելի արարք է արել, պետք է պատասխան տա»։

❗Անկախ կրծքերի զբաղվածությունից…» ձևակերպումը

-սեքսուալիզացնում է կրծքով կերակրումը,
-նվաստացնում է կնոջ արժանապատվությունը,
-ստեղծում է վտանգավոր նախադեպ՝ կրծքով կերակրող մայրերին թիրախավորելու, և նպաստում է ծաղրող, կրծքով կերակրելու համար ամոթ առաջացնող քննարկումներին,
-հակասում է պետության իսկ կողմից միջազգային փաստաթղթերով և ներպետական օրենսդրությամբ, ռազմավարություններով ստանձնած պարտավորություններին, հանրային առողջապահական և սոցիալական քաղաքականություններին։

Ամբողջական հայտարարությունն՝ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930