Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հաստատել է աշխատակարգը»

Հոկտեմբեր 26,2026 16:29 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հոկտեմբերի 26-ին հրավիրած նիստում քվեարկությամբ հաստատել է աշխատակարգը։

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նիստի ընթացքում ներկայացրել է հանձնաժողովի աշխատակարգի հաստատման, նիստերի անցկացման (բաց կամ փակ), ժամկետների և հրավիրյալների մասնակցության հետ կապված հարցերը:

Նրա խոսքով հանձնաժողովն իրավունք ունի հրավիրել պետական պաշտոնյաների, մասնագետների և փորձագետների, իսկ փակ նիստերի ընթացքում ձեռք բերված տեղեկությունները և եզրակացությունները հրապարակվում են գործունեության ավարտին՝ օրենսդրությանը համապատասխան:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031