Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ սենատորները Meta-ին և Alphabet-ին կոչ են անում ընտրությունների շեմին օգնել Հայաստանին ռուսական ապատեղեկատվության դեմ». «Ազատություն»

Ապրիլ 20,2026 22:55 Share

Անցած շաբաթ Միացյալ Նահանգների սենատորներ՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ, դեմոկրատ Ջին Շահինը և հանրապետական Թոմ Թիլիսը նամակներ են հղել Meta և Alphabet ընկերություններին՝ կոչ անելով բավարար չափով ռեսուրսներ տրամադրել Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ռուսական ապատեղեկատվության կանխարգելմանը:

«Անկախ փորձագետների գնահատմամբ՝ Ռուսաստանը թարմացնում է Մոլդովայի իր գործելաոճը, այդ թվում՝ Meta-ի [Alphabet-ի] հարթակների օգտագործմամբ, ազդելու Հայաստանի ժողովրդավարական գործընթացի արդյունքների վրա», – գրում են երկու կուսակցությունների սենատորները իրենց նամակներում:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «Ռուսաստանից մարդիկ» են խրախուսվում` սատարելու որոշակի քաղաքական կուսակցությունների: Հայաստանյան մի հարգված քաղաքացիական հասարակության կազմակերպություն՝ Իրազեկ քաղաքացիների միավորումը, նույնականացրել է Meta-ի հարթակների շուրջ հարյուր էջ, որոնք առաջիկա ընտրություններին վերաբերող մանիպուլյատիվ բովանդակության են քարոզչությամբ զբաղված: Կազմակերպությունը նաև նշել է համակարգված ոչ իրական վարքագիծ, որը, ըստ հաղորդումների, ուղղորդվում է ռուսահայ օլիգարխի կողմից», – Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգին գրում են նամակի հեղինակները՝ հիշեցնելով, որ տվյալ անձին, որի ինքնությունը չի հրապարակվում, Թրամփի առաջին վարչակազմը Կոնգրեսին ուղղված զեկույցում ներկայացրել է որպես «նշանակալի օտարերկրյա քաղաքական ֆիգուր [կամ] օլիգարխ Ռուսաստանյան Դաշնությունում՝ ըստ ռուսական ռեժիմի հետ մերձավորության»:

«Հուսով ենք, որ դուք վերստին կձեռնարկեք և կկիրառեք Մոլդովային արտաքին ոտնձգություններից իր ժողովրդավարությունը պաշտպանելու գործում աջակցելու ջանքերը, բայց այժմ՝ հայաստանյան համապատասխան կառույցների հետ», – Meta-ին և Alphabet-ին գրել են սենատորները՝ ընկերություններին կոչ անելով բավարար ռեսուրսներ տրամադրել հայաստանյան ընտրություններին ընդառաջ ռուսական ապատեղեկատվությանը դիմագրավելուն:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930