Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական ոստիկանությունում ընդունել են Իրաքի ՆԳՆ կիբեռանվտանգության պատվիրակությանը

Ապրիլ 21,2026 18:22 Share

Ապրիլի 20-ին Իրաքի Հանրապետության ՆԳՆ կիբեռանվտանգության գերատեսչության պատվիրակությունը՝ գեներալ, դոկտոր Հասան Հադի Լազիզ Ալիի գլխավորությամբ, Հայաստանում էր։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը հյուրերի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ հաշվի առնելով կիբեռհանցավորության անդրազգային բնույթը՝ դրա դեմ պայքարի գործուն մեթոդներից է միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերի մեկտեղումը։

Նա նաև արձանագրել է, որ առցանց հանցագործությունների դեմ հետևողական պայքարի շնորհիվ գրանցվել են խոսուն ցուցանիշներ, որոնք լավագույնս արտացոլում են ոլորտում առկա դրական տեղաշարժերը։

Արթուր Բարսեղյանի խոսքով՝ ՆԳՆ ոստիկանությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ոչ միայն կիբեռհանցագործությունների դեմ պայքարն ու դեպքերի բացահայտումը, այլև դրանց կանխարգելումը։ Այդ նպատակով ներդրվում են նորագույն տեխնոլոգիական լուծումներ և քաղաքացիների հետ հաղորդակցման ուղիղ հարթակներ։

Գեներալ Հասան Հադի Լազիզ Ալին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել հանցավորության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև միջազգային գործընկեր կառույցների ու երկրների հետ սերտ համագործակցությունը։

Ներկայացնելով իրաքյան փորձն ու հանցավորության դինամիկան՝ նա պատրաստակամություն է հայտնել զարգացնելու ՆԳ նախարարության հետ սերտ համագործակցությունը։

Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը, ներկայացնելով ստորաբաժանման կառուցվածքն ու գործունեության առանձնահատկությունները, անդրադարձել է ոլորտային առավել նեղ մասնագիտական թեմաներին։
Պատվիրակությունն այցելել է նաև ՆԳՆ կրթահամալիր։

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Միսակ Մարկոսյանը հյուրերին ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները, առանցքային ուղղություններով կադրերի վերապատրաստման մեթոդաբանությունն ու ոլորտային այլ մանրամասներ։

Հյուրերը ծանոթացել են նաև կրթահամալիրի շենքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930