Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ում ընդգծել են Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան

Ապրիլ 21,2026 18:50 Share

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին։

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան։

Քննարկվել են փոխգործընկերության ընդլայնմանն ուղղված նախագծերը, որոնց կարևոր բաղադրիչ է Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարական զարգացմանն աջակցությունը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի ուղղությամբ իրականացվող քայլերը։

Անդրադառնալով տարածաշրջանային փոխկապակցվածության թեմային՝ զրուցակիցներն ընդգծել են, որ նոր իրողությունների պայմաններում Հարավային Կովկասը կարող է փոխկապակցող կամրջի դեր կատարել: Սա արտահայտված է նաև ՀՀ կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության շուրջ։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930