Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտում խելացի վարած պայքարի շնորհիվ առավելության հասավ Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի նկատմամբ և իր մեդալների հավաքածուն համալրեց Եվրոպայի չեմպիոնի հինգերորդ ոսկե մեդալով։
Հայաստանի հավաքականին բրոնզե մեդալ բերեց նաև 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը, որը բացահայտ առավելությամբ հաղթեց լեհ ըմբիշ Մաիրբեկ Սալիմովին։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































