Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պետական կառույցներից մեկը չի և ոչ էլ ինչ-որ վարչություն։
Եկեղեցու գործառույթներն էլ բոլորովին այլ են, չնայած որ դարերի ընթացքում ստիպված նա ստանձնել է որոշակի պետական գործառույթներ։
Սուրբ Եկեղեցին առաջնորդվում է Քրիստոսի վարդապետության ու դրա վրա կառուցված հոգեխնամ առաքելության իրականացմամբ։
Եկեղեցին հարգում է պետական օրենքներն ու միշտ եղել է պետականամետ, ազգապահպան և հայրենանվեր։
Կարդացեք նաև
Էնպես որ, ոմն մեկի արտահայտած միտքը չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ։
Մի’ փորձեք Սուրբ Եկեղեցու հաշվին ձեր քայքայված հեղինակությունը վերականգնել։
Տեր Պսակ քահանա Մկրտչյան


















































