«Ապառաժ». «ՀՀ օրվա իշխանության լռությունը միայն խրախուսում է Ալիևի նման պահվածքը: Ադրբեջանցիների որոշումներն ու քայլերն անկանխատեսելի են, ինչ ուզում, այն էլ անում են՝ անցնելով կարմիր գծերը, և ոչ ոք նրանց ձեռքը չի բռնում, ոչ ոք չի սաստում Ալիևին։
Միայն հասարակական որոշ կազմակերպություններ, նվիրյալ անհատներ ու ակադեմիական շրջանակներ են պարբերաբար ահազանգում, հայտարարություններ անում, գիտական զեկույցներով հանդես են գալիս։ Բայց պետական քաղաքականություն չկա այդ մշակութային արժեքների հետ կապված»,- ասել է Լեռնիկ Հովհաննիսյանը:


















































