Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի ԴՕԿ կուսակցությունը հայտ է ներկայացրել ԿԸՀ. պարզաբանում ԿԸՀ-ից՝ կհասցնի՞

Ապրիլ 23,2026 16:02 Share

«Մեկ ժամ առաջ ստացել ենք նոր ուժի կողմից օգտահաշիվ ստանալու հայտ։ Դա «Դեմոկրատիա, Օրենք Կարգապահություն կուսակցությունն է (ԴՕԿ)»,- ԿԸՀ-ի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։

ԴՕԿ կուսակցությունը ստեղծել է Վարդան Ղուկասյանը («Դոգ» մականունով)։

Նշենք, որ քիչ առաջ իր փաստաթղթերը ԿԸՀ հանձնեց նաև «Հայաստան» դաշինքը։

Սեդա Ղուկասյանը հայտնեց, որ այսօր մինչև ժամը 18։00-ը ուժերը հնարավորություն ունեն ներկայացնելու օգտահաշվի հայտ։ Այս պահին ԿԸՀ-ում օգտահաշվի հայտ ստացել են 24 ուժից։ Սեդա Ղուկասյանն ասաց․ «Բայց դա չի ենթադրում, որ ունենալու ենք 24 առաջադրում։ Իրենք ազատ են օգտահաշիվ ստանալու համար դիմել, բայց դա չի նշանակում, որ անպայման մասնակցելու են ընտրություններին»։

Սեդա Ղուկասյան

Հարցին՝ կհասցնե՞ն իրենք ժամկետներում տեղավորվել, Սեդա Ղուկասյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել՝ իրենք կհասցնեն, թե՞ ոչ, բայց օգտահաշվի հայտը մենք ստացել ենք»։

Քաղաքական ուժերի՝ ԿԸՀ ընտրություններին մասնակցելու հայտեր ներկայացնելու գործընթացն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930