Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վազգեն Ստեփանյանի որոշմամբ, ապրիլի 23-ին կայացած դատական նիստում երեք ամսով երկարացվեց «Հայրենիք» կուսակցության անդամներ Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի՝ տնային կալանքի տակ մնալը։ Դատարանի այս որոշումը Խաչիկ Գալստյանի պաշտպան Արսեն Բաբայանը «խիստ տարօրինակ» որակեց։
«Որոշումը ստանանք, կհասկանանք հիմնավորումը։ Չի դադարում քաղաքական հետապնդումը, սա ես կապում եմ ընտրությունների հետ։ Բնականաբար, բողոքարկելու ենք որոշումը, քանի որ չի կարող այնպիսի հիմնավորում լինել այդ որոշման մեջ, թե ինչու 20 մլն դրամ գրավը չէր կարող զսպել այդ ռիսկը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, Խաչիկ Գալստյանը մեղադրվում է 2025 թ․ նոյեմբերին Վաղարշապատում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ժամանակ, իբր, ընտրողներին ընտրակաշառք բաժանելու մեջ։ Վերջինս մեղադրանքը չի ընդունում։ Խաչիկ Գալստյանից բացի, 2025 թ․ դեկտեմբերի 30-ին կալանավորվել է նաև Արամ Քոչարյանը։
Հետագայում երկու մեղադրյալների խափանման միջոցը՝ կալանքը, փոխարինվել է տնային կալանքով։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































