Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզվեց, դա ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև մեծ երազանքի` Արցախի հայաթափման համար». Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 23,2026 20:30 Share

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«3 տարի առաջ այս օրը Ադրբեջանը Քաշաթաղի շրջանից դեպի Կոռնիձոր՝ Հակարի գետի կամրջի վրա անցակետ տեղակայեց՝ ամբողջական դարձնելով Արցախի շրջափակումը։

Ռուս խաղաղապահների և հայաստանյան իշխանությունների լռության ներքո Ադրբեջանը ևս մեկ քայլ արեց Արցախի ադրբեջանացման ուղղությամբ՝ անխոչընդոտ իրականացնելով գործողություններ, որոնք հակասում էին 2020 թվականի նոյեմբերի համատեղ հայտարարությանը։

Արցախցիների զրկանքներն ու փորձությունները մտան նոր՝ ավելի ծանր փուլ՝ սաստկացնելով առանց այդ էլ առկա բարդ իրադրությունը։

Ինչպես հետագայում պարզվեց, դա ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև մեծ երազանքի` Արցախի հայաթափման համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930