«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ստեփանավանում տեղի ունեցած ձերբակալություններն ու խուզարկությունները վկայում են այն մասին, որ իշխանությունները գիտակցում էին իրենց պարտությունը: Ըստ նրա՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի և համակիրների նկատմամբ ճնշումները ցույց են տալիս, որ իրենք անգամ չեն սպասում ընտրությունների ավարտին և փորձում են նախօրոք մեկուսացնել ընդդիմությանը. «Այն տեսանյութը, որ հրապարակվել է, շտաբի աշխատակիցներն են այնտեղ, «Ուժեղ Հայաստանի» սիմվոլիկայով են: Այսինքն, եթե շտաբ է, շտաբը պիտի աշխատի, և բնականաբար, որոշակի ծախսեր ևս ենթադրվում են, բայց դա չի նշանակում, որ դա կարող է ընտրակաշառքը լինել… Եթե առաջ, օրինակ, ինչպես պարոն Մամիկոն Ասլանյանին ընտրություններից հետո էին ձերբակալում և կալանավորում, հիմա այնքան մեծ են իրենց վախերը, որ արդեն չեն էլ սպասում՝ ընտրությունը լինի, հասկանան՝ ընդդիմադիր թեկնածուն հաղթում է, թե ոչ, արդեն այս գլխից փորձում են իզոլացնել, մեկուսացնել»:
Դառնալով ԵԽԽՎ զեկույցին և ընտրական խախտումներին՝ նա ընդգծեց, որ դրանք զանգվածային բնույթ են կրում, և անգամ իշխանամետ փորձագետներն այլևս չեն կարողանում փաստերը չնկատել, իսկ ԵԽԽՎ զեկույցում մանրամասն արձանագրված են այն խախտումները, որոնց մասին ընդդիմությունն ամիսներ շարունակ բարձրաձայնել է:
Նա ընդգծեց, որ իրենք հայամետ ուժ են, որի համար առաջնայինը Հայաստանի պետական ու ազգային շահն է, մինչդեռ այս իշխանությունների արտաքին քաղաքականությունը կառուցված է հակադրությունների վրա:
Կարդացեք նաև
Ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































