Ծիծեռնակաբերդում լրագրողների հարցերին ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ասաց, որ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի ենթադրյալ խախտումների վերաբերյալ քրեական վարույթ չկա: «Մենք ունենք գործեր, որոնք իրացվում են, հրապարակվում են։ Ձեր նշած դեպքով քրեական վարույթ չունենք»,-ասաց նա:

The 111th anniversary of the Armenian Genocide at the Armenian Genocide Memorial complex in Yerevan, Armenia
Նշենք, որ «Անկախ դիտորդը» «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության հետ կապված դիմել էր Վարչական դատարան՝ պահանջելով վարչական պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին:

The 111th anniversary of the Armenian Genocide at the Armenian Genocide Memorial complex in Yerevan, Armenia
Ի դեպ, Աննա Հակոբյանը թիկնապահներով շրջապատված, սակայն Նիկոլ Փաշինյանից առանձին էր եկել Ծիծեռնակաբերդ:

The 111th anniversary of the Armenian Genocide at the Armenian Genocide Memorial complex in Yerevan, Armenia
Նրա թիկնապահները կոպտորեն հեռացրին լրագրողներին եւ թույլ չտվեցին հարցերի պատասխանել: «Ձեզ համար սադրիչ քայլ չէ՞ Ծիծեռնակաբերդ այցելելը»,-հարցրեց լրագրողը: Աննա Հակոբյանը անպատասխան թողեց հարցը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































