«Այսօրվա իրավիճակից ելնելով՝ մենք պիտի կարողանանք գնալ սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման: Ես այլ տարբերակ չեմ տեսնում »,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ԵԿՄ նախագահ, ՔՊ-ական Սասուն Միքայելյանը:
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Թուրքիայի դրոշն այրելու Դաշնակցության քայլին, քանի որ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահը դատապարտել են այդ գործողությունը, Սասուն Միքայելյանն այսպես պատասխանեց. «Դա ընդամենը ակցիա էր՝ որոշ մարդկանց ցանկությամբ, խաղաղության պայմանագրի չստորագրման եւ մեր սահմանազատման հետ կապված»: Դիտարկմանը, որ դա տարիներ շարունակ եղել է, ԵԿՄ նախագահը պատասխանեց, որ նախորդ տարիներին խաղաղության պայմանագրի ստորագրում չկար:
«Մեր ազգը համախմբված պիտի խելոք լինի, որ այս իրավիճակից մենք դուրս գանք»,-ասաց նա: Նաեւ նշեց, որ Գեղարքունիքում որեւէ նոր ներխուժում չի եղել, եւ բոլոր այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում:
Կարդացեք նաև
«Քաղաքացիական պայմանագիրը գործընթաց է սկսել, այսօր ես համարում եմ, որ Քաղաքացիական պայմանագիրը, երկրի վարչապետը արտաքին քաղաքականությունը հոյակապ վարում են: Մենք ուրիշ ի՞նչ ճանապարհ ունենք գնալու, 1919 թ. անգլիացիք որ մտան Գորիս, էլի նույն ձեւի խաբին գնացին… Մենք երկար ժամանակ եղել ենք Ռուսաստանի կազմում, 44-օրյա պատերազմում մեզ ոչ մի օգնություն չեղավ, ու էսօր մարդիկ նորից ուզում են մեզ մտցնել Ռուսաստանի կազմ»,-ասաց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































