Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երկիրը միշտ պետք է ունենա վարչապետ, բայց այդ վարչապետը երրորդ անգամ նույն մարդը չպետք է լինի. Կարապետյան

Մայիս 01,2026 19:30 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանից այսօր լրագրողները հետաքրքրվել են՝ ինչու Սամվել Կարապետյանը, որպես կուսակցության առաջնորդ, չի լրացնում կուսակցության համար սահմանված հայտարարագիրը՝ հաշվի առնելով, որ արդեն մի անգամ բաց է թողել սահմանված ժամկետը, լրացուցիչ սահմանված երեսունօրյա ժամկետն էլ մոտենում է ավարտին։

«Մենք պետք է հիշենք՝ ում մասին է խոսքը ու ինչ հնարավորությունների մարդու մասին է խոսքը, միգուցե ավելի բարդ է հայտարարագիր կազմելը, քան այլ դեպքերում»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց Նարեկ Կարապետյանը։

Հարց հնչեց նաև «Հայաքվեի» հետ հուշագրի ստորագրման ու համագործակցության մասին, ինչին ի պատասխան Նարեկ Կարապետյանն ասաց, որ «Հայաքվեում» կան պրոֆեսիոնալներ, և իրենց համար կարևոր է ազգի պրոֆեսիոնալ պոտենցիալն օգտագործել. «ՔՊ չենք անելու, որ փակվենք փոքրիկ խմբակով ու բաժանենք իրար մեջ ինչ-որ բաներ։ Մեր հիմնական նպատակը պրոֆեսիոնալիզմի հիմքով ստեղծված պետական համակարգն է»։

Մեկ այլ հարցի, թե դիսկոմֆորտ չե՞ն զգում, երբ պարբերաբար հայտարարում են, որ մեր հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է լինելու, Նարեկ Կարապետյանն այսպես արձագանքեց. «Մի ծանոթ ուժ կա, որի առաջնորդը հայտարարել էր, որ կամ ինքը կլինի ՀՀ վարչապետ, կամ ՀՀ-ն վարչապետ չի ունենա։ Չե՞ք կարծում, որ դա շատ ագրեսիվ վերաբերմունք է մեր ժողովրդավարությանը կամ մեր պետականության հանդեպ անարգանք է։ Իհարկե, այդպես է, վստահ եմ՝ դուք էլ եք այդպես կարծում, որ մեր երկիրը միշտ պետք է ունենա վարչապետ, բայց այդ վարչապետը երրորդ անգամ նույն մարդը չպետք է լինի, որովհետև ժամանակին այդ նույն մարդը երրորդ ժամկետի համար գլխավորեց ժողովրդի դժգոհությունը։ Ժողովուրդը դժգոհ էր ու այսօր էլ է դժգոհ»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031