Լրահոս
Մարդկային միտքը
Օրվա լրահոսը

Եկեղեցու՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի գործով 154 մլն դրամի հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է. factor.am

Մայիս 01,2026 23:23 Share

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին միջնորդել է հայցվոր Գևորգ եպիսկոպոս Սարոյանից (ավազանի անունը՝ Արման Սարոյան) պահանջել հակընդդեմ ապահովում 154 միլիոն դրամի չափով՝ եկեղեցու հնարավոր վնասների հատուցման նպատակով։

Հիշեցնենք՝ Սարոյանը հունվարի 15-ին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ եկեղեցու՝ Մասյացոտնի թեմի առաջնորդին պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունն անվավեր ճանաչելու և որպես հետևանք թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու պահանջների մասին:

Դատարանը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին հայցվորի միջնորդությունը բավարարվել է՝ պարտավորեցվել է եկեղեցուն և այլ անձանց առանց խոչընդոտի ապահովելու Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը: Արգելվել է եկեղեցուն իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Սարոյանին, որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, իրականացնելու իր իրավասություններն ու պարտականությունները, այդ թվում նաև՝ թեմի ֆինանսական հաշիվների (միջոցների) տնօրինումը և թեմի ֆինանսական գործարքների իրականացումը։

Եկեղեցու ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը իր միջնորդության մեջ նշել է, որ ապրիլի 4-ի դրությամբ թեմի՝ «Արդշինբանկ»-ում բացված հաշվին առկա են՝ 14,5 միլիոն դրամ, 9 հազար դոլար, 3800 եվրո և 29.900 ռուբլի։ «Արարատբանկ»- ի հաշվեհամարին ապրիլի 1-ի դրությամբ առկա են՝ 124 միլիոն 660 հազար դրամ և 130 դոլար։ Բանկը եկեղեցուն տեղեկացրել է, որ ապրիլի 1-ին ՀԱՍԵ Մասյացոտնի թեմի հաշվից կատարվել է 15,1 միլիոն դրամի ելքագրում։

«․․․Ստացվում է, որ Մասյացոտնի թեմի առաջնորդի կարգավիճակից զրկված Արման Սարոյանը այս պահին թեմի բանկային հաշիվները տնօրինում է բացառապես հայցի ապահովման միջոցների շրջանակում, և եթե դատարանը հետագայում սույն քաղաքացիական գործի վարույթը կարճի կամ հայցը մերժի, ապա կստացվի, որ Արման Սարոյանն ապօրինի կերպով վատնել է ՀԱՍԵ-ի դրամական միջոցները։ Նշված հնարավոր վնասների հատուցման համար անհրաժեշտ է հայցվորից պահանջել ապահովում 154 միլիոն դրամի չափով»,-նշվում է միջնորդության մեջ։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031