Այսօր Գյումրու թատրոնի շենքում «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ մի երիտասարդ հարց ուղղեց Նարեկ Կարապետյանին՝ թե համաներում հայտարարելո՞ւ են։
Նրա հարցը, սակայն, իր մեջ քննադատական դիրքորոշում էր պարունակում իշխող ուժի մասին, որին անվանեց «փոքր խմբակ», շնորհակալություն հայտնեց Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանին։ Հարց տվողի ձևակերպմամբ՝ ուզում էին Գյումրին կոլապսի ենթարկել, սակայն պարոն Առաքելյանն իր մեջ ուժ ու եռանդ գտավ, ամեն ինչ գցեց հունի մեջ։
«Պարոն Կարապետյան, գաղութներում, բերդերում տեղ չկա, տնային կալանքը սարքել են խաղ ու պար, ինչ կենես, տնային կալանք կուտան,ամնիստիա անելո՞ւ եք»,-ասաց երիտասարդը ու փոքր-ինչ դադար տալով՝ պատասխանեց իր իսկ հարցին՝ «Անպայման լինելու է, չէ՞, պարոն Կարապետյան»։
Դահլիճը ծիծաղեց, ծափահարեց։
Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Մի քանի օր առաջ մենք հայտարարել ենք․ Սամվել Կարապետյանը, անցնելով այդ գործընթնացների միջով, ասել էր՝ մեր երկրում հիմնական, կարևոր առաջնահերթությունը լինելու է մարդասիրությունը։
Երբ իրեն առաջին անգամ տարել էին Հոկտեմբերյան՝ 2-3 օրով, մտել էր, երիտասարդները դուրս էին եկել՝ ուրախացած, ասել էր՝ այսքան պարապ ջահել ինչ է անում էստեղ, ում պարապ է տեսել, աշխատանքի է դրել։ Համաներում լինելու է»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































