Այսօր գյումրեցիներից մեկը «Ուժեղ Հայաստանի» Նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանից հետաքրքրվեց, թե Գյումրին զբոսաշրջության կենտրոն դարձնելու դեպքում արտերկրից եկողները ինչպե՞ս պիտի մտնեն եկեղեցի, օրինակ՝ ինչ հագուստով, ընտրված իշխանությունը ինչպե՞ս է վերահսկելու։
«Այնպիսի Սրբազան ունեք դուք», – ժպտալով ասաց Նարեկ Կարապետյանը, դահլիճում նստածները սկսեցին ծափահարել։
Նա շարունակեց․ «Մի աստղ կա, ամբողջ աշխարհում ուր գնում է, դիմավորում են, եկավ Լենինական, դուռը փակեցին, ասացին՝ մի հատ կարգի հրավիրվի։ Ի՞նչ է նշանակում, քանի կան Միքայել Սրբազանի նման մարդիկ՝ խիստ, պարտաճանաչ ու պահանջկոտ՝ գյումրեցիների նման, կարծում եմ այդ ռիսկը չկա այստեղ»։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































