Լրահոս
Օրվա լրահոսը

Մինսկին ներքին քաղաքական վեճերի մեջ ներքաշելու փորձերը դիվանագիտական տարրական էթիկայի խախտում են. Բելառուսի ԱԳՆ-ն՝ ի պատասխանն Ալեն Սիմոնյանի հայտարարության

Մայիս 05,2026 10:58 Share

Sputnik Armenia. Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Ալեն Սիմոնյանին, որը հայտարարել էր, թե «Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։

Հայտարարությունը հնչել է ընտրական գործընթացներին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության համատեքստում։ Մինսկը ԱԺ նախագահի հայտարարությունները որակել է «նախընտրական պոպուլիզմ և սեփական ընտրողներին ներքին լուրջ խնդիրներից շեղելու փորձ»։

«Բելառուսը ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն է որոշում Ռուսաստանի հետ իր դաշնակցային հարաբերությունների ձևաչափը։ Մենք հպարտ ենք այս համագործակցությամբ և թույլ չենք տա, որ որևէ մեկը մեզ դասեր տա։ Մինսկին ներքին քաղաքական վեճերի մեջ ներքաշելու փորձերը՝ առասպելական միջամտության քողի տակ, դիվանագիտական տարրական էթիկայի կոպիտ խախտում են», – հայտարարել է նախարարությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031