«Եթե մենք առանց ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին փաստաթուղթ ունենալու այսքան արել ենք, պատկերացնում եմ, թե ռազմավարական գործընկերություն հաստատելուց հետո ինչ հաջողություններ ու նվաճումներ են մեզ սպասվում»,- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագրի ստորագրման արարողությունից հետո ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այսօր կողմերը նաեւ պայմանավորվածություն ձեռք բերեցին «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի Բարգուշատի թունելի կառուցման վերաբերյալ։ «Սա մի նոր փուլ է ոչ միայն «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման համար, այլ Հայաստանում ճանապարհաշինության ոլորտում նոր որակի ստանդարտ սահմանելու ճանապարհին։ Ֆրանսիական շինարարական կազմակերպությունների ներգրավումը «Հյուսիս-Հարավ» ճանապարհին, որը, համոզված ենք, իր հերթին ներգրավելու է տեղացի կապալառուներին, որ միայն նոր ստանդարտներ որդեգրելու, այլեւ դրանք Հայաստանի տնտեսական կյանքում տարածելու լրջագույն հնարավորություն է ստեղծելու։ Սա մի օրինակ է, որը ցույց է տալիս, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ինչպիսի անձնական ներդրում ունի Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում։ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությունը մեր երկրում իրականացվող սուպեր նախագծերից մեկն է, եւ այս համաձայնագրի ստորագրմամբ ամենաբարդ հատվածներից մեկի մասին ենք խոսում, որի իրականացման համար անհրաժեշտ են առանձնահատուկ հմտություններ ու կարողություններ։ Եվ Ֆրանսիան ու նախագահ Մակրոնը կանգնեցին Հայաստանի կողքին, կարող ենք ասել, որ «Հյուսիս-Հարավ» նախագիծն արդեն իսկ միս ու արյուն է ստանում, եւ մենք արդեն պատկերացնում ենք, թե ինչ քայլերով ենք այդ ճանապարհն ամբողջությամբ շահագործման հանձնելու»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը նաեւ հավելեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության ճարտարապետության գործում առանցքային է Էմանուել Մակրոնի դերը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































