Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյո՞ք ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը որևէ բան տվեց մեզ, բացի սրտաճմլիկ նկարներից, մեծ-մեծ խոսումներից, որ առատորեն հնչեցին». Արմեն Աշոտյան

Մայիս 06,2026 20:55 Share

«Շատերդ մտածում էիք, որ Եվրամիության գագաթնաժողովը որ գալիս է Հայաստան, հաստատ մի շատ շոշափելի, շատ կոնկրետ մի բան մեզ պետք է տա։ Այո, դա իրենց էլ էր պետք, որովհետև ուզում էին Նիկոլ Փաշինյանին նախընտրական աջակցություն ցուցաբերել։ Ակնհայտ էր, որ այդ միջոցառումը հենց դրա մասին էր։ Բոլորը մտածում էին՝ հեսա, հոպ, գալու են եվրոպացիք և հայտարարեն, որ Նիկոլի խաթր տալիս են վիզաների ազատականացման ռեժիմ։ Կամ որոշակի հստակ ժամկետ կնշեին, որ եթե Նիկոլը մնա, ապա, ենթադրենք, կես տարուց կամ մի տարուց վիզաները կազատականանան։

Դա տեղի չունեցավ։ Այսինքն, ամենամեծ նախընտրական շոշափելի բանը, որ կարող էր Նիկոլը ստանալ, բացի աուդիո, վիդեո տեսանյութերից, Մակրոնի կողմից սիրվող շներից, վազքերից, ուրսուլաներից և այլն, հենց վիզաների ազատականացման հստակեցումը պետք է լիներ, ինչը մեր շարքային քաղաքացիներին հետաքրքրող ու իրականում շատ լավ հարց է։

Ի դեպ, այդ հարցը սկսվել է Սերժ Սարգսյանի օրոք։ 2017 թվականի նոյեմբերից Եվրոպական Միության հետ Հայաստանն սկսել է այդ գործընթացը։ Ոչ թե ազատականացման երկխոսությունը, այլ նման ուղով գնալու իրավական հիմքն է դրվել։ Եվ այնպես չէ, որ Նիկոլը ինչ-որ էքսկլյուզիվ բան է անում։ Ընդամենը ուշացումով, 7-8 տարի անց փորձում է կյանքի կոչել այն, ինչը 2017-ի նոյեմբերին մենք սկսել էինք և 2018-ի իրադարձությունների պատճառով չհասցրեցինք շարունակել։ Իսկ ինքը մի քանի տարի ապիկար, ձախողված գործողությունների արդյունքում, այդ թվում՝ այդ ուղղությամբ, չկարողացավ որևէ շոշափելի բան տալ։

Եվ այսպես, վիզաների ազատականացման հարցը նախընտրական թոհուբոհի մեջ կարծես թե պետք է տուրբո ռեժիմի մեջ ընկներ։ Եվրոպացիք եկան այստեղ, ամսի 5-ին տեղի ունեցավ այդ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, ընդունվեց եզրափակիչ փաստաթուղթ, որտեղ որևէ կոնկրետ դատա չկա և չէր կարող լինել։ Ավելին ասեմ, այն, ինչ մատուցվել է որպես գործողությունների ծրագիր, իրականում ենթադրում է։

Սա ուզում եմ ֆիքսենք։ Նորմալ կառավարության դեպքում Հայաստանի պետության կողմից դեռևս կա առնվազն 3-3,5 տարվա քրտնաջան, հստակ աշխատանքի ֆրոնտ, որպեսզի Հայաստանի առջև դրված պայմանները վիզաների ազատականացման հարցով բավարարվեն։ Այսինքն, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը լիներ լավ կառավարիչ և հենց այսօրվանից զբաղվեր վիզաների ազատականացման հաջորդ փուլը կյանքի կոչելու խնդրով, ապա դրա համար պետք է 3,5-4 տարի։

Հարգելի հայրենակիցներ, այսինքն վիզաների ազատականացման հարցը վերջնական լուծում կարող է ստանալ 2029, եթե ոչ՝ 2030 թվականին։ Այն էլ՝ պայմանով, որ դրանով զբաղվի նորմալ, ռեֆորմների ունակ, գործով զբաղվող, արդյունք տվող կառավարություն։ Եվ դա հաստատ Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը չէ, որովհետև նրանք ձախողել են ցանկացած ռեֆորմ, որով զբաղվել են»,- YouTube-ի ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031