Լրահոս
Օրվա լրահոսը

Դա իներցիա չէ․ դա կոչվում է պատմական հիշողություն․ Լաուրա Բաղդասարյան

Մայիս 10,2026 11:19 Share

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Վարչապետը 5.05-ի իր ելույթում հայտարարեց. «Եվ Հայաստանում, եւ Ադրբեջանում դեռեւս կարելի է տեսնել խոսույթներ, որոնք բխում են կոնֆլիկտի ժամանակներից։ Բայց մենք պետք է հասկանանք, որ դա անխուսափելի իներցիոն գործընթաց է նույնիսկ եթե հիմա խաղաղության համաձայնագիրը ստորագրված ու վավերացված լիներ»։

Այո, եթե նույնիսկ խաղաղության համաձայնագիրը ստորագրված լիներ, հակամարտության համատեքստի խոսույթները երկու չապաթշնամացած ժողովուրդները դեռ շարունակելու էին։ Բայց շարունակելու են նաեւ երկար ժամանակ, հեռավոր առաջիկայում էլ։ Բայց տարբեր դրդապատճառներով ու հիմքերով։ Եվ դա ԻՆԵՐՑԻԱ չէ։ Դա կոչվում է պատմական հիշողություն։ Այդպես չլիներ, հիմա մենք վաղուց մոռացել էինք եւ Ցեղասպանությունը, եւ այն իրագործողներին, եւ զոհերին։ Ղարաբաղյան հակամարտության համատեքստի հիշատակումները կապված են նախեւառաջ այն վերապրած սերունդների, ապա նրանց հաջորդ սերունդների, հաջորդ եւ հաջորդների նաեւ անձնական հիշողություններով, փոխանցվող ու փոխանցվելիք։

Ինչպես տասնամյակներ շարունակ սերնդեսերունդ փոխանցվել են ցեղասպանական անձնական պատմությունները: Եվ դա անխուսափելի է, բայց ոչ ԻՆԵՑԻԱՅԻ ուժով, ինչը վարչապետի տրամաբանությամբ պետք է որ մարի ժամանակի ընթացքում, այն էլ եթե պայմանները (արտաքին, ներքին) նույնը մնան։ Իսկ այսպես կոչված «իներցիան» Ադրբեջանում պայմանավորված է դեռեւս հայերի հարցում «լիարժեք արդարությանը» չհասած լինելու զգացողությամբ, չնայած կրած հաղթանակների ու այդ մասին ՊԱՇՏՈՆԱԿԱՆ օղակների «կրակը» տաք պահելու ռազմավարությամբ։ Հայաստանում/Սփյուռքում/հայության մեջ պայմանավորված է ռազմի դաշտում ու բանակցային հարթակներում կենսական նշանակության դիրքերը դեռեւս ոչ իներցիոն ընթացքով տանուլ տալու հանգամանքով։

Ու լավ է, որ մեզանում այդ այսպես կոչված ըմբոստ վերաբերմունքը կա այդ ամենին։ Ուրեմն, ամեն ինչ դեռ կորած չէ։

Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները ընդհանուր հերոսներ չունեն, հերոսականությունը նրանց համար հակառակ համեմատական չափորոշիչներ են եղել, մնում են: Իսկ երբ ունեցել են արանքի 70 սովետական տարիներին, նրանք հենց սովետական էլ կոչվել են, հայերն ու ադրբեջանցիները: Այսքան խորն է ամեն ինչ, ու դա իներցիա չէ:

Հ.Գ. Ի դեպ, այդ այսպես կոչված (մարելու ունակ) իներցիան մեզանում իր բնական հանգրվանին հասցնելու խոսույթներն էլ քիչ չեն, ի դեպ։ «Վարդագույն բանտիկներ» ընդհանուր սկեպսիսի ֆոնին, որոնք միայն գրգռում են գետնի վրա եղած հակառակ իրողությունների ուժով՝ հայրենիքի կորուստ, գերիների առկայություն, մարդկային հսկա կորուսնտեր, հոգեբանական անլուծելի դժվարություններ, քիչ/առհասարակ (չ) մխիթարող «նոր իրականություն» եւլն։ Այն, որ երբեմն այստեղ որոշ երիտասարդներ խոսում են հակամարտության պատճառով իրենց՝ որպես մեծապես տուժած /կորուսյալ սերնդի մասին, այն, որ հակամարտությունը գնահատվել է որպես մեծագույն սխալ մեր պատմության մեջ, ուրիշ նման սահմանումներ չեն կարող չբախվել հակընդդեմ պնդումների։ Եվ դա էլ լավ է։ Ու այդպես լինելու է առաջիկայում էլ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031