«Մարզերում այսօր մարդկանց համատարած ահաբեկում են, չեն թողնում, որ գնան հանդիպումների, ասում են՝ աշխատանքից կհեռացնենք։ Ինչո՞ւ, որովհետև մտածում են միայն իրենց պաշտոնի ու շահի մասին, ոնց անեն, որ ընտրվեն»,- Երևանի կենտրոնում բնակչության հետ հանդիպման ժամանակ ասաց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
Նա նշեց, որ ՔՊ-ական համայնքապետերն այսօր միայն որպես ձայն բերող անձինք են դիտարկվում, ոչ թե ժողովրդի մասին մտածող։ «Իրենց համար լավ համայնքապետ է այն համայնքապետը, որը լավ ձայն է բերում և որը լավ արդյունք է բերելու վերջում։ Դրա համար մենք արդարությունը դնում ենք որպես հիմք»,- հավելեց նա։
«Մեր ուժը ձևավորվում է ամեն քաղաքացու քվեով։ Մենք ինքնուրույն ենք, մեր ձայները ոչ մեկին չենք տալու, բայց հնարավոր ենք համարում համագործակցել»,- ասաց Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կկարողանան խորհրդարան անցնել։ Նա նշեց, որ Հայաստանի համար կործանարար է Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը։ Ըստ Թաթոյանի՝ պետք է ամեն ինչ անել, որ մարդիկ գնան ընտրության, հույսները չկորցնեն։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































