Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա իշխանությունը մեր բանակն ամբողջությամբ կազմաքանդում է, հայրենասեր զինվորականների հենքով պետք է ունենանք հզոր բանակ»․ Արման Թաթոյան

Մայիս 11,2026 17:57 Share

«Միասնության թեւեր» կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավ է իրականացնում Երեւանի կենտրոնում։

The campaign of the Wings of Unity party in the streets of Yerevan. Yerevan, Armenia

The campaign of the Wings of Unity party in the streets of Yerevan. Yerevan, Armenia

«Այս ընտրությունները շատ պատմական ընտրություններ են ամբողջ հայ ժողովրդի համար, որովհետեւ մեր ազգային ինքնության պահպանության, Հայաստանի շահերի պահպանության եւ առհասարակ մեր ժողովրդի համար արդարության մասին է»,- բնակչության հետ զրույցների ժամանակ ասաց «Միասնության թեւեր»-ի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

The campaign of the Wings of Unity party in the streets of Yerevan. Yerevan, Armenia

Քաղաքացիներից մեկը նշեց․ «Ցավով պետք է արձանագրենք, որ շատ արժեքներ են ոտնահարվում։ Ապրելով ԱՄՆ-ում՝ նայում եմ, թե ոնց է մեր ազգն ապրում իր էյֆորիկ կյանքը, ուղղակի խրախճանքների մեջ, սրճարաններում ժամանակ անցկացնելով եւ չմտածելով իր ապագայի ու ապագա սերունդների մասին։ Աստված տա՝ մի օր լինի այն հերոսը, ում հետեւից կգնա այս ազգը»։

The campaign of the Wings of Unity party in the streets of Yerevan. Yerevan, Armenia

Արման Թաթոյանն արձագանքեց․ «Այս ընտրությունները հենց Հայաստանի շահերի, հայ ժողովրդի պաշտպանության մասին են։ Սա այն հնարավորությունն է, որ իրոք ժողովուրդը պետք է միահամուռ իր կամքն արտահայտի, որ մենք չունենանք պաշտոնյաներ, որոնք խաբում են ամեն օր։ Այսօր կառավարության ղեկավարը հարկերով սուտ է խոսում։ Մենք հենց այն կուսակցությունն ենք, որ Հայաստանի շահերի պաշտպանության համար ենք»։

The campaign of the Wings of Unity party in the streets of Yerevan. Yerevan, Armenia

«Այս իշխանությունը 2018-ից հլա տեսեք ինչեր էր խոստանում, եւ այսօր նայեք մեր ժողովրդի վիճակը։ Մենք միշտ ունեցել ենք հզոր զինվորականներ, գեներալներ եւ այլն։ Այո, գեներալներ եղել են, որոնք հիասթափեցրել են, բայց մենք չպիտի թողնենք, որ քաղաքական ղեկավարությունն օգտագործի դա՝ մեր բանակն ամբողջությամբ կազմաքանդելու համար, ոնց որ այսօրվա իշխանությունն է անում։ Մենք հայրենասեր զինվորականների հենքով պետք է ունենանք հզոր բանակ, եւ ես վստահ եմ, որ ունենալու ենք»,- քաղաքացիների հետ զրույցում ասաց Թաթոյանը։

The campaign of the Wings of Unity party in the streets of Yerevan. Yerevan, Armenia

Արման Թաթոյանը զրույց ունեցավ երիտասարդների հետ կրթության ոլորտի խնդիրների շուրջ։ «Եթե մենք ստանձնենք իշխանություն, եւ ես դառնամ ՀՀ վարչապետ, իմ առաջին ակտերից մեկը կլինի կրթության ու մշակութային հարցերով ռազմավարության հաստատումը։ Ես միշտ ասում եմ, որ առաջինը բանակը պետք է լինի, դրանից հետո պետք է լինի ազգային մշակույթին վերաբերող որոշումը»,- ասաց Թաթոյանը։

«Միասնության թեւեր»-ի անդամ Դավիթ Անանյանը նշեց․ «Մենք պետք է այնպիսի հանրային միջավայր ձեւավորենք, որ պետք է նստենք ու պայմանավորվենք եւ ազգային գաղափարախոսության վրա գանք պայմանավորվածության, թե ինչպիսի պետություն պետք է ստեղծենք։ Այն պետությունը, որն այսօր ունենք, արդյոք այդ պետությունը ծառայո՞ւմ է մեր ազգային շահերին եւ պարունակում է արդյոք ազգային գաղափարախոսություն»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031