«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը գրում է.
«Երեկ՝ մայիսի 10-ին, Ալիևը՝ տարբեր բնակավայրերում իր ժողովրդի հետ հանդիպումների ելույթների ոգուն հավատարիմ, ասել է, որ իրենց նկատմամբ հայերի ատելության պատճառները պետք է հետազոտեն «…հոգեբույժները, հոգեբանները, բժիշկները», և քանի դեռ հայկական հանրության մեջ կան Ադրբեջանն ատող քաղուժեր, իրենք՝ այսինքն Ադրբեջանը, պետք է «զգոն լինեն»։ Նա նաև նկարագրել է արցախահայերին որպես թալանչիների, և այնպիսի բաներ անողների, որոնք ուղղակի ադրբեջանական ժողովրդի «մտքով էլ չէր կարող անցնել»։
Հայերին այսպես դեմոնիզացնելուց հետո, որոնց հետ որոշ ժամանակ առաջ ասում էր, թե սովորում են խաղաղության պայմաններում ապրելը, Ալիևը նաև հայտարարել է, թե եթե ադրբեջանատյաց ուժերը գան իշխանության (դե նկատի է ունեցել ՀՀ հունիսյան ընտրությունները), ապա Հայաստանը մեծ խնդիրներ է ունենալու։
Այսինքն՝ խաղաղությունը մի կողմ են դնելու ու վերադառնան նախկին ռեժիմին։
Կարդացեք նաև
Մի դրվագ, թե ինչպես են «վատ հայերի» հետ «բարի ու լավ ադրբեջանցիները» խաղաղություն կառուցում։
Հ.Գ. Մեզ մոտ էլ տարբեր բնակավայրերում քարոզարշավային մթնոլորտում թևածում է «պատերազմի եռագլուխ կուսակցություն» սահմանումը։ Ասում են՝ տեր կանգնեք ձեզ մատուցված խաղաղությանը։ Իսկ եթե ոչ, ապա դու ես մեղավոր, ժողովուրդ։ Դե այդպես է ստացվում»։


















































