Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջիկա օրերին ՀՀ է մտնելու նաև իրանական հեղուկ գազ»․ Գևորգ Պապոյան

Մայիս 13,2026 16:27 Share

«Հեղուկ գազի՝ իրանական արտահանման սահմանափակումը վերացվել է»,- Ապարանում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա վստահեցրեց՝ աշխատում են այն ուղղությամբ, որ Իրանից և ՌԴ-ից մեծ ծավալներով հեղուկ գազ գա Հայաստան, որպեսզի կարողանան իջեցնել հեղուկ գազի գները։

Նախարարը մանրամասնեց․ «Երեկ ինձ էկոնոմիկայի նախարարության կցորդը Իրանում զեկուցել է, որ Իրանից հեղուկ գազի արտահանման խնդիրը լուծվել է։ Դա նշանակում է, որ առաջիկա օրերին ՀՀ է մտնելու նաև իրանական հեղուկ գազ, որը գները կիջեցնի, ինչը նույնպես կարևոր է։ ՌԴ-ի հեղուկ գազը անխափան այս օրերին գալիս է, բայց ՌԴ-ում գների աճ է տեղի ունեցել, որն այստեղ իր ազդեցությունն ունեցել է։ Հուսամ, որ իրանական գործոնն իր ազդեցությունը կունենա, բայց նախկին գնին վերադարձ անիրատեսական եմ համարում»։

Գևորգ Պապոյանը, փաստելով, որ մայիսի սկզբին Հայաստան շատ քիչ քանակով հեղուկ գազ էր մտնում, որի հետևանքը հիմնականում այն էր, որ հեղուկ գազ չկար, վստահեցրեց, որ այսօր ՀՀ-ում հեղուկ գազ կա ամեն տեղ։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031