Արդեն տեղեկացրել ենք, որ ՔՊ-ն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քարոզարշավ է իրականացնում ՀՀ Արագածոտնի մարզում։
Ապարանում նրա ելույթից հետո քաղաքացիներից մեկը Նիկոլ Փաշինյանին հարցրեց․ «Պարոն Փաշինյան, նորմա՞լ է, որ դասի ժամին ուսուցիչները եկել են քարոզարշավի»։
Նիկոլ Փաշինյանն այս հարցն անպատասխան թողեց և նստեց ավտոբուս։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանի այցից հետո ուսուցիչները news.am-ի հետ զրույցում նշել են, որ իրենք արձակուրդում չեն։ Լրագրողի հարցին բա դաս չկա՞, թե երեխաները եկել են Նիկոլ Փաշինյանին դիմավորելու, ուսուցիչներն ասացին, որ չեն կարողացել կանգնեցնել աշակերտներին։
Հարցին՝ եկել եք աջակցելո՞ւ Նիկոլ Փաշինյանին, ո՞ր դպրոցից եք, ուսուցիչներից մեկը պատասխանեց․ «Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի եմ։ Արագածի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցիչ եմ։ Մենք գիտեինք վաղուց, որ ամսի 13-ին Փաշինյանը լինելու է Ապարանում։ Մենք արձակուրդում չենք, հարմարացրել ենք մեր ժամերը, եկել ենք։ Ուսուցիչների կեսը դպրոցում են, պետք է մեզ փոխարինեն։ Մեզ ոչ մեկ չի պարտադրել, ինքնակամ եկել ենք»։
Քուչակի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն էլ էին Ապարանում՝ Փաշինյանի քարոզարշավին, ասացին, որ շնորհակալ են վարչապետին։ Նրանցից մեկը տեսախցիկների առաջ ասաց․ «Ես որ թոշակի գնացի, ինձ եռանդով աշխատանքից ազատում էին, բայց որ Փաշինյանը եկավ, ամեն ինչ կանգնեց»։ Այնուհետև ասաց, որ ուզում էին երեխաներին դպրոցում պահել, բայց ուժները չպատեց․ «Վարչապետին տեսնելու ցանկությունն այնքան մեծ է մեզ մոտ, որ էրեխեքի ցանկությունը կանգնեցնել չկարողացանք»։
Ապարանում ՔՊ-ի քարոզարշավն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































