Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավինյան, ո՞նց է՝ քոնը միշտ ընդունում է, մերը մեկումեջ է ընդունում»․ Փաշինյանի տոմսը վճարեց Ավինյանը

Մայիս 14,2026 10:52 Share

ՔՊ-ն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր քարոզարշավ է իրականացնում Աջափնյակում։

Լուսանկարը՝ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Երբ Նիկոլ Փաշինյանն ուզում էր ավտոբուսով գնալ Աջափնյակ, տեսնելով, որ ավտոբուս նստող որոշ քաղաքացիների քարտերը «մերժվում են», դիմելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ասաց․ «Ավինյան, ո՞նց է՝ քոնը միշտ ընդունում է, մերը մեկումեջ է ընդունում»։

Այնուհետև երկխոսության մեջ մտավ ավտոբուսով երթևեկող քաղաքացիների հետ։ Մի կին հազաց, Փաշինյանը հարցրեց՝ ինչի՞ եք հազում, հո չե՞ք մրսել ու շարունակեց․ «Երեկ ես անձրևի տակ ընկա, մի հատ վիտամին C խմեցի, հիմա ավելի լավ է ձայնս»։

Մեկ այլ հազացող կնոջ էլ հորդորեց օգտվել առողջապահության ապահովագրությունից, նա էլ ասաց, որ չի վստահում բժիշկներին։ Հետո պարբերաբար նրան հորդորում էր՝ այնուամենայնիվ, գնանք պոլիկլինիկա։

Ուղևորներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ Սրբուհի Գալյանը Ձեզ հե՞տ է, Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ ոչ։ Նա ներկայացավ, որ տաքսու վարորդ է ու ասաց․ «Երբ ընտրվեցիք վարչապետ, ես տաքսու վարորդ էի, հիշում եմ՝ մի քանի անգամ շեշտեցիք, որ տաքսիները տույժ-տուգանք չեն ունենալու։ Դուք արտահայտվեցիք, որ լիցենզիայի տույժ-տուգանք չի լինելու, ինձ բռնեցին, տարան «պլաշյադկա», 163 հազար դրամ տվեցի»։

Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը Աջափնյակում՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031