Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանին Աջափնյակում դիմավորեցին ծաղկահովիտցիները. «Մեզ չեք հիշո՞ւմ, երեկ հանդիպել ենք»

Մայիս 14,2026 11:37 Share

«Իմ տղան Ձեզ հետ է նստել, դատվածություն ունի, ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունում»,- քարոզարշավ իրականացնելու համար ավտոբուսով Աջափնյակ մեկնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց մի կին։

Նիկոլ Փաշինյանն էլ հարցրեց՝ որտեղ` Կոշո՞ւմ։ Կինը դրական պատասխան տվեց։ Նիկոլ Փաշինյանն էլ խորհուրդ տվեց․ «Ինքն իր վրա պետք է աշխատի։ Դատվածությունը չի կարևոր, սկսած խոսելու ձևից, շփվելու ձևից, պետք է ինքն իր վրա աշխատի։ Բա որ ասում ենք՝ կրթվենք, դա է»։

Ավտոբուսից իջնելով՝ Փաշինյանը նայեց «16-րդ թաղամասի» շենքերին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին հարցրեց՝ հիմա մենք որտե՞ղ ենք, կողմնորոշվենք։ Նա էլ ասաց՝ «կվառտալում»։ Նիկոլ Փաշինյանն էլ ժպիտով նայեց շենքերին ու ասաց․ «Էս էն CCCP-ի շենքե՞րն են»։

Հաջորդ դրվագը, որից զարմացավ Նիկոլ Փաշինյանն այն էր, որ Բաշինջաղյան փողոցի շենքերի բնակիչները մոտեցան նրան ու ասացին, որ իրենց շենքերի գազի հարցով զբաղվեն, նա էլ զարմացած հարցրեց․ «Երևանում շենքեր կան,որ գազ չունե՞ն»։

Ու շարունակեց քայլելը։ Հետո նրան մի խումբ տղամարդիկ դիմավորեցին, ասաց՝ որտեղի՞ց եք, նրանք պատասխանեցին՝ ծաղկահովիտցիներն ենք, մեզ չեք հիշո՞ւմ, երեկ հանդիպել ենք։

Մի կին էլ մոտեցավ ու ասաց․ «Դուք էն մարդն եք, որի համար ընտանիքը երկրորդական է, առաջնայինը հայրենիքն է, ես ինքս էլ էդպիսին եմ»։ Փաշինյանն էլ հակադարձեց՝ դե, երկրորդական չի ընտանիքը։ Կինն էլ պնդեց՝ չէ, իմ համար երկրորդ պլանում է, որովհետև առաջնային պլանում է հայրենիքը։

Փաշինյանին հաճոյախոսողներից մեկն էլ  ասաց, թե նրան պետք է Գարեգին Նժդեհ 2-րդ պարգևը տան։ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց՝ տենց մի ասեք՝ հիմա ՀՀԿ-ականները Ձեզ վրա կհարձակվեն։

Մի թոշակառու էլ մոտեցավ ու ասաց՝ դու երկու սիրտ ունես։ Փաշինյանն էլ զարմացած հարցրեց՝ ինչի՞, այդ տղամարդն ասաց․ «Դոդի Գագոյի առյուծը սպանեցիր, վերցրիր քեզ, դու երկու սրտանի ես»։ Հետո էլ ասաց, որ երազ է տեսել, որ Փաշինյանը 67 տոկոսով անցնելու է։

Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն Աջափնյակում՝ ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031