«Այսօր ամենամեծ մեղադրանքն այն է, որ հարցնում են ինձ՝ ինչի՞ է Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ։ Անուշ Քլոյանն է կանգնած, ում եղբայրը 2008-ի մարտի 1-ին զոհվել է, ում և մյուսների սպանությունը փորձում էին կապել մեզ հետ։ 2008-ի մարտի 1-ի զոհերի հարազատների ազնիվ, անկեղծ անկողմնակալ դիրքորոշումն էր, որ բեմադրված դատավարությունը սկսեցին։ Էն ժամանակվա Քոչարյանի իշխանությունը հասկացավ, որ չի կարող այդ թեման փաթաթել մեր վզին»,- Աջափնյակում քարոզարշավի ժամանակ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա վստահեցրեց՝ մարտի 1-ի գործը բացահայտված է հարյուր տոկոսով, բոլոր մանրամասնություններով․ «Այլ բան է, որ մեր իրավապահ համակարգը կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի պարագլխի ղեկավարությամբ պետք է բերի, իրավական պատասխանատվության ենթարկի։ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի, կարճ կոնկրետ։ Մինչև դա տեղի չունենա, ոչ մեկը չի կարող համոզել, որ ՀՀ-ում կա արդարադատություն»։
Նաեւ հավելեց. «Մեր ժողովրդի առողջության մասին ընդհանրապես մի միստիկ պատմություն է, թե ոնց էին Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը ուս-ուսի տված կանգնել և մեր իշխանության դեմ փրկում էին հայրենիքը։ Եվ դա է պատճառը նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և իր քաղաքական ուժը բառիս բուն իմաստով զրո էլ չի՝ մինուս քսանհինգ է։ -25. դա ժողովրդի վերաբերմունքն է այդ անողնաշարությանը, այդ անսկզբունքայնությանը, այդ եղկելիությանը, այդ բացարձակ բոլոր բարոյական, քաղաքական, տրամաբանական…
Կարդացեք նաև
Վանո Սիրադեղյանը մի շատ լավ արտահայտություն էր արել ուրիշ առիթով, ուրիշ մարդկանց առիթով։ Ո՞վ կմտածեր, որ այդ ասածի հասցեատերը Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Վանո Սիրադեղյանն այսպիսի մի արտահայտություն էր արել. «Շատ կարդացած, քիչ հասկացած»… Հետադարձ կասկած ունեմ, որ ինքը դա գրելիս նկատի է ունեցել հենց Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև ինքը թերևս ամենաշատն էր ճանաչում Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ես ուղիղ ասում եմ՝ չգիտեմ, դոկտոր կլինի, պրոֆեսոր կլինի, ակադեմիկ կլինի թե չլինի, բայց «շատ կարդացած, քիչ հասկացած»՝ սա Լևոն Տեր-Պետրոսյանի մասին է»։
Աջափնյակում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































