ԱԱԾ պահեստազորի սպաների միության ՖԲ էջից
Տեղի է ունեցել հանդիպում ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական հերթական ընտրություններում «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու՝ Արման Թաթոյանի հետ:
Քննարկվել են նախընտրական գործընթացներին առնչվող իրավիճակային հարցեր, ինչպես նաև՝ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի կողմից մշակված՝ Ազգային անվտանգության ծառայության զարգացմանն ուղղված 11 կետից բաղկացած առաջարկությունները:
Արման Թաթոյանի կողմից հատկապես կարևորվեց ԱԱԾ-ի, ինչպես նաև մյուս ուժային կառույցների պահեստազորում գտնվող աշխատակիցների ներուժն օգտագործելու, պետական և մասնավոր ոլորտներում նրանց աշխատանքով, զբաղվածությամբ ապահովելու խնդիրը: Արձանագրվեց, որ այդ ուղղությամբ մշակվելու և կիրառության մեջ է դրվելու հստակ ծրագիր՝ ըստ մասնագիտական ուղղությունների և կարողությունների:
Կարդացեք նաև
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն


















































