Sputnik Armenia. «Ռուսաստանը միշտ օգնության է եկել հայ ժողովրդին։ Հայաստանի բնակիչների նկատմամբ վերաբերմունքը բարեկամական բնույթ է կրում։ Դրա հետ մեկտեղ պետք է կողմնորոշվել։
Քաղաքականապես Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն կայացվել են՝ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի ոչ բարեկամական երկրների հետ, որոնք փորձում են կործանել ՌԴ-ն։
ԵԱՏՄ-ում մնալու Փաշինյանի ցանկությունը եվրասիական տարածքը ֆինանսական նպատակներով օգտագործելը շարունակելու փորձ է, ինչն արդեն Հայաստանին տվել է ՀՆԱ-ի 2,5 անգամ ավելացում: Մենք Հայաստանին գազ ենք մատակարարում գրեթե 4 անգամ ավելի էժան, ի վնաս մեզ (գինը Հայաստանի համար՝ 177,5 դոլար/ հազար խորանարդ մետր, Եվրոպայում՝ 633 դոլար/ հազար խորանարդ մետր):
Ինչ ենք ստանում դրա դիմաց՝ Փաշինյանի ստորությունն ու անպարկեշտությունը», – գրել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը «Մաքսի» իր ալիքում։


















































