Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Կարապետյանը Յոհաննես Լուխներին ներկայացրել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող բարեփոխումները

Մայիս 22,2026 16:23 Share

Մայիսի 20-ին՝ Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների հետ հանդիպման ընթացքում արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հակակոռուպցիոն քաղաքականության կատարելագործմանը, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության կառուցակարգերի ամրապնդմանը, խտրականության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության ոլորտի օրեսդրության՝ եվրոպական չափանիշներին համապատասխանեցման և նոր մարմնի ստեղծման գործընթացին։ Հայաստան կատարած այցի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի՝ Հայաստանի առաջընթացի առաջին զեկույցն ու դրանում տեղ գտած առաջարկությունները։

Անդրադարձ է կատարվել նաև անչափահասների արդարադատության ոլորտում իրականացվող աշխատանքներին:

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031