Մայիսի 9-10-ը Երեւանում` ՄԱԶԾ «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ եւ ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագրի շրջանակներում, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացրել է ընտրողների նույնականացման տեխնիկական սարքավորումների դասընթացավարների վերապատրաստում։
Դասընթացն անցկացվել է 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
Երկօրյա դասընթացին մասնակցել է շուրջ 130 մասնակից, ովքեր ներգրավվելու են ընտրական գործընթացներում սարքավորումների կիրառման վերաբերյալ ուսուցման եւ տեխնիկական կարողությունների փոխանցման աշխատանքներին։
Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ծանոթացել են ընտրական գործընթացի հիմնական ասպեկտներին, այդ թվում՝ սարքավորումների կիրառման ընթացակարգերին, տեղադրման եւ ստուգման գործընթացներին, ինչպես նաեւ քվեարկության օրը դրանց խնդիրների արձագանքման մեխանիզմներին եւ դասընթացավարների դերերին ու պարտականություններին։
Կարդացեք նաև
ՄԱԶԾ «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ եւ ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության, Գերմանիայի կառավարության (GIZ), Նորվեգիայի կառավարության (Norad), Շվեդիայի կառավարության (Sida), Կանադայի կառավարության (ParlDeliver), Նիդերլանդների կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ՀՀ ԿԸՀ) եւ ՄԱԿ-ի DPPA/EAD-ի կողմից։
Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության եւ ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) հետ գործընկերությամբ՝ ՀՀ ԿԸՀ-ի հետ սերտ համագործակցությամբ։
EU NEIGHBOURS east


















































