Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցույց են տալիս, թե կուկուռուզ են կրծում, զուգահեռ մեր Հայաստանի տարածքներն են կրծում»․ Սամվել Կարապետյանը՝ արցախցիների հետ հանդիպմանը

Մայիս 25,2026 21:12 Share

«Դուք աշխարհի ամենատանջված, հերոս մարդիկ եք։ Վերջին ժամանակներս ձեզ ոնց որ ուզում են խեղճացնեն։ Խորհուրդ եմ տալիս՝ ոչ մի դեպքում չխեղճանաք։ Դուք լուրջ պահանջատեր եք, պարտավոր եք պահանջել ոչ միայն ձեր իրավունքները, այլև ամեն ինչ, ինչ կորցրել եք Արցախում»,-իր առանձնատանը հյուրընկալած արցախներին այսպես ողջունեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Նա վստահեցրեց՝ Արցախը ես միշտ համարել եմ մեր երկրորդ հայրենիքը․ «Ամեն ինչ անում էի, որ դուք այնտեղ լավ զգաք, ունենաք ինչ-որ չափով բարեկեցիկ կյանք, քանի որ դուք մեր ազգի առաջամարտիկներն էիք։ Բոլորս գիտենք՝ ում պատճառով խնդիրներ ունեցանք, մեղավորը ներկայիս իշխանություններն են, որոնք ամեն ինչ արեցին մեր երկրորդ հայրենիքը հայաթափելու համար, հիմա էլ ամեն ինչի անում են, որ հայաթափեն մեր առաջին հայրենիքը»։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի ավագ օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարություններին՝ նա ասաց․ «Երեկ լսեցիք, Ադրբեջանի նախագահի՝ սրա շեֆի օգնականի հայտարարությունը, որ իրենք լուրջ պլանավորում են 300 հազար ադրբեջանցիների տեղափոխեն Հայաստան։ Իսկ էս մարդիկ նույն պահին բեմերի վրա ուրախություն են անում, ոչ մի արձագանք, վախեցած երկու պար են անում, ամբողջ աշխարհին էլ ցույց են տալիս, թե ինչքան թույլ, անկարող, անիմաստ, չեմ էլ ուզում սրանց ասել՝ իշխխանություն են։ Խմբակ, խունտա բառը սրանց շատ է սազում։ Սրանք դարձան չարիք բերող խունտա»։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահի ավագ օգնական Հիքմեթ Հաջիևը, ելույթ ունենալով Բաքվում ընթացող WUF13 միջազգային համաժողովի ընթացքում, պնդել է, թե անկախության առաջին տարիներին Ադրբեջանը բախվել է «Հայաստանից արտաքսված 300 հազար էթնիկ ադրբեջանցիների» տեղավորման խնդրին։

Սամվել Կարապետյանը ցավով նշեց՝ մեր երկիրը խայտառակել են ամբողջ աշխարհում, սփյուռքում վախենում են՝ ասեն՝ հայ են․ «Մի կողմից բյուջեն են լափում, մյուս կողմից տեսնում եք՝ ինչ են լափում։ Ցույց են տալիս, թե կուկուռուզ են կրծում, զուգահեռ մեր Հայաստանի տարածքներն են կրծում։ Կրծելով ինչի կբերեն, ոչ մեկ չգիտի։ Ազատում են սահմանամերձ շրջանները, փակում են դպրոցներ, որ ավելի արագ ադրբեջանցիներին բնակեցնեն այնտեղ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031