Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու օր առաջ ասում էր՝ բոլորդ պետք է էնտեղ մեռնեիք, ինչի՞ եք եկել։ Ձեզ խնդրում ենք՝ փրկեք մեզ»․ արցախցի կինը՝ Սամվել Կարապետյանին

Մայիս 25,2026 21:33 Share

«Երկու օր առաջ ասում էր՝  բոլորդ պետք է էնտեղ մեռնեիք, ինչի՞ եք եկել։ Ձեզ խնդրում ենք՝ փրկեք մեզ»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի առանձնատանը հրավիրված արցախցիների հետ հանդիպման ժամանակ մի արցախցի կին դիմեց Սամվել Կարապետյանին։

Նա էլ պատասխանեց՝ դրա համար եմ այստեղ․ «Ես շատ նորմալ զբաղվում էի իմ գործով, շատ լավ գործով, շատ հաջող զարգանում էինք, քանի դեռ չտեսա՝ այս մարդիկ արդեն ջնջում են մեր ինքնությունը, հարձակվում են մեր եկեղեցիների վրա, իրենց չբավարարեց Արցախի կորուստը։ Մենք Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձի հարցը կլուծենք ճիշտ դիվանագիտությամբ՝ չհանձնելով մեր շահերը, արցախցիների շահերը։ Մեր առաջին խնդիրը լինելու է արցախահայության արժանապատիվ կյանքը ապահովել ՀՀ-ում, զուգահեռ վերադարձի իրավունք եք ստանալու։ Արցախի ժողովրդի հարցը լինելու է մեր գլխավոր հարցերից մեկը, կարող եք չանհանգստանալ»։

Հարցին՝ արդյոք հնարավորություն կա՞, որ 070 կոդով անձնագրեր ունեցողները համարվեն Հայաստանի քաղաքացի, և արցախցիներն իրավունք ունենան ձայն տալու, Սամվել Կարապետյանն ի պատասխան վստահեցրեց․ «Ընդամենը 15 օր ժամանակ մնաց, կանցնենք նախընտրական փուլը և կշարունակենք այդ հարցերին լուծում տալ»։

Սամվել Կարապետյանի՝ արցախցիների հետ հանդիպումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նկարը՝ Ռուբեն ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031