Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս մարդիկ ուզում են երկիրը կառավարել մի ավտոբուս ժողովրդով»․ Սամվել Կարապետյան

Մայիս 25,2026 22:10 Share

«Կառավարման ճիշտ մոդելը կիսանախագահականն է, որը զսպման մեծ հնարավորություն է ստեղծում»,- իր առանձնատանը հրավիրված արցախցիների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միության» (Արցախ միության) նախագահ Արտակ Բեգլարյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ գործիքակազմ ունեն Բաքվում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու համար, նա պատասխանեց․ «Ավելի քան վստահ եմ, որ մենք այդ հարցը կլուծենք առավելագույն արագությամբ։ Դա միայն մեր ուժը կարող է լուծել, և մենք այդ հարցին լուծում տալու ենք։ Այնտեղ իմ ընկերներն են, և իրավունք չունեմ այդ հարցը մեր կառավարության համար չդարձնել գլխավոր հարց»։

Հարցին՝ ի՞նչ են անելու սփյուռքից հայրենադարձության կազմակերպման համար, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել, որ հենց եկանք իշխանության, սփյուռքում հերթ են կանգնելու ու գան Հայաստան։ Մեր պետության կեսը կամ աղքատ են, կամ աղքատության շեմին են, շատ մարզերում նույնիսկ կեսից ավելին է։ Մարզերում մարդիկ այնպիսի պայմաններում են ապրում, որ նույնիսկ անմարդկային են։

Իսկ մարդիկ սիրում են ապրել հարուստ երկրում, որտեղ կա աշխատանքի հնարավորություն, կա իրենց երեխաներին լավ կրթություն ստանալու հնարավորություն, նորմալ բուժման համակարգ։ Իսկ այսպիսի երկիր կվերադառնան միայն այն մարդիկ, որոնք ցանկություն կունենան Փաշինյանի հետ էդ բեմերի վրա թռվռալ։ Ես չեմ պատկերացնում, որ սփյուռքի խելքը գլխին մարդն ուզենա վերադառնալ Հայաստան։ Բայց մենք ամեն ինչ ստեղծելու ենք։ Եթե մարդկանց թվում է, որ հոդվածը փոխում ենք միայն ինձ համար, ապա ասեմ, որ դա վերաբերում է ամբողջ սփյուռքին։

Բոլորը հնարավորություն են ունենալու մասնակցել պետության կառավարմանը և իրենց հնարավորությունները ներդնել երկրի զարգացման մեջ։ Այս մարդիկ ուզում են երկիրը կառավարել մի ավտոբուս ժողովրդով։ Նույնիսկ իրենց թիմակիցներն են իրենցից զզվում։ Մնացել են չորսուկես մարդ, էն կեսն էլ ոնց որ հեսա կփոխվի։ Մի հոգի ոնց որ ավելացավ՝ հինգուկես։ Իրենք էլ մեր հայրենակիցներն են, պետք է օգնենք, որ փոխվեն»։

Սամվել Կարապետյանի՝ արցախցիների հետ հանդիպումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031