Լրահոս
Օրվա լրահոսը

Զորահանդեսով անվտանգություն չեն կառուցում։ Անվտանգությունը կառուցվում է ուժեղ ու արժանապատիվ առաջնորդով և ուժեղ պետությամբ. Մարիաննա Ղահրամանյան

Մայիս 28,2026 10:56 Share

«Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը

Վեց տարի առաջ՝ դեկտեմբերի 27-ին, Նիկոլ Փաշինյանը ցուցադրաբար նստեց Սու-30-ի ղեկին, կազմակերպեց հերթական շոուն, հավաքեց լայքեր ու փորձեց համոզել ժողովրդին, թե Հայաստանը պաշտպանված է։

Բայց պատերազմը ցույց տվեց դաժան իրականությունը․ այդ Սու-30-ները առանց անհրաժեշտ մարտագլխիկների էին և գործնականում չկիրառվեցին երկրի պաշտպանության համար։

Այսօր նույն մարդը զորահանդես է անցկացնում՝ արդեն նախընտրական քարոզչության շրջանակում։ Նպատակը նույնն է՝ ստեղծել անվտանգության պատրանք և կրկին խաբել հասարակությանը։

Հարգելի քաղաքացի, դու արդեն տեսել ես իրականությունը։ Տեսել ես երեք պատերազմ, հազարավոր զոհեր, կորցրած հայրենիք, նվաստացում ու անվերջ զիջումներ։

Այս իշխանությունը չի կարող ապահովել անվտանգություն, որովհետև Փաշինյանը նույնն է՝ նույն վախկոտը, որը մշտապես կատարում է Ալիևի պահանջներն ու չդադարող զիջումներով Հայաստանը տանում է նոր վտանգների։ Հիմա նրա առաջ նոր տնային աշխատանք են դրել` ապահովել 300 000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում։

Հարգելի՜ քաղաքացի, դու պետք է իմանաս, որ զորահանդեսով անվտանգություն չեն կառուցում։ Անվտանգությունը կառուցվում է ուժեղ ու արժանապատիվ առաջնորդով և ուժեղ պետությամբ, որն ունի ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն, պրոֆեսիոնալ բանակ ու քաղաքական կամք։

Դու այլևս չպետք է խաբվես շոուներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031