Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր զինվորականներն արժանի են այնպիսի ղեկավարության, որը նրանց չի նվաստացնում թշնամիներին հաճոյանալու համար․ Արման Թաթոյան

Մայիս 28,2026 12:49 Share

Ես հպարտանում եմ մեր զինվորականներով, նրանց քայլերթով` որտեղ էլ լինի, երբ էլ լինի։ Ես հպարտանում եմ այն ռազմական տեխնիկայով, որ մեր երկիրն ունի, ունեցել է և դեռ ունենալու է․ խաղաղությունը գալիս է ուժից։ Բայց մենք պետք է ճիշտ հասկանանք այս ռազմական շքերթի իրական նպատակներն ու համատեքստը։ Այս մասին իր ուղերձում ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա շրջապատն ամեն օր նվաստացնում են մեր զինվորներին, նրանց ընտանիքներին, մեր վետերաններին՝ փորձելով մեր հերոս զինվորների թիկունքում թաքցնել իրենց վեց տարվա ձախողումները՝ երեք խոշոր պատերազմ, երեք պարտություն և երկրորդ հայկական ցեղասպանություն։

«Մեր զինվորականներն արժանի այնպիսի ղեկավարություն, որը նրանց չի նվաստացնում հանուն նրա, որ հաճոյանա մեր թշնամիներին։

Սիրելի՛ զինվորականներ, հունիսի 7–ը մեր երկիրն ազատագրելու օրն է։ Այնպես չպետք է լինի, որ ձեզ ղեկավարեն մարդիկ, որոնք չեն հարգում ձեր սխրանքը, ձեր ընտանիքի զոհողությունները։ Կեցցե՛ հայկական բանակը»,- ասել է Արման Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031