ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
1. Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Տիգրան Թելմանի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Կարինե Կառլենի ՍՈՒՋԱՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ
2. Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Արսեն Ալեքսանդրի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտա-կարգ և լիազոր դեսպան
Դավիթ Վարդգեսի ԿՆՅԱԶՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետի պաշտոնակատար
Արման Նորայրի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2026թ. մայիսի 26
Երևան
ՆՀ-141-Ա


















































