«Եկեք ինքներս մեզ խոստում տանք՝ այլեւս երբեք այսպիսի սարսափելի քարոզարշավ չենք ունենալու: Այսպիսի սարսափելի քարոզարշավ, որտեղ քննարկում ենք՝ Ալիեւի պահանջած Սահմանադրությունը փոփոխո՞ւմ ենք, թե՞ չենք փոփոխում, քննարկում ենք՝ նոր տարածքներ հանձնո՞ւմ ենք, թե՞ չենք հանձնում, քննարկում ենք՝ եկեղեցու վրա պե՞տք է արշավեն, թե՞ չպետք է արշավեն »,- այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը:
Նրա խոսքով՝ իրենց մեջ չկան կուռքեր ունեցողներ, չկան շեֆի նկարը պատին կախողներ ու խոնարհվողներ, հատկaպես չկան Ալիեւի առջեւ խոնարհվողներ. «Սիրելի երեւանցիներ, դուք ուրիշ Երեւանի եք արժանի, դուք արժանի չեք այս փլվող ասֆալտին: Դուք արժանի չեք, որ ժամեր ծախսեք խցանումների մեջ, արժանի չեք, որ վարձով ապրեք ձեր տան մեջ, քանի որ գույքահարկը 30 անգամ թանկացել է ձեզնից շատերի համար»:
Վարդանյանը նաեւ ասաց, որ հունիսի 7-ին մենք պետք է ընտրենք բանակցող մեր երկրի համար ու այնպիսի ընտրություն պետք է անենք, որ հունիսի 8-ին մեր ընտրությունը մեզ ներկայացնի աշխարհի բոլոր մայրաքաղաքներում ու բոլոր ղեկավարների առջեւ, որոնք գիտեն՝ մեզ ինքն իրեն գժի տեղ դնող պետք չէ, բանակցող է պետք:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































